Ես գրիչն եմ

Բարև, ես գրիչն եմ։ Արևմտյան դպրոցում ինձ անընդհատ կորցնում են, հետո էլ գտնում են ու կրծում։ Բա՜, ինչ դաժան են հետս վարվում։ Ինձ մի Մանե էր գտել, դրել էր պայուսակի մեջ, իսկ պայուսակում շատ մութ էր, ես էլ ընկա ներքև։ Չեմ ուզում այդպիսի մութ պայուսակում լինեմ։ Մի անգամ էլ ինձ տարել էին գրասենյակ, որ իմ տիրոջը գտնեն։ Եվ ի՞նչ, գտա՞ն, կերազեի․․․

Ինձ ուղղակի դրեցին պատուհանագոգին։ Ինձ գտել էր նաև մի աղջիկ, որի անունը Անժել էր։ Նա վերջը տարավ ինձ իր տուն։ Նա ինձ դրեց մի փոշոտ, մութ պայուսակի մեջ և փակեց շղթայով։ Ինչպիսի՜ հարգանքի բացակայություն։ Ինձ հանեց նրա եղբայր Ռաֆայելը և դրեց պատուհանագոգին։ Պատուհանն էլ բաց էր։ Սաստիկ քամի էր, ինձ էլ թռցրեց տարավ, գցեց ավազի մեջ։ Անժելը ինձ շուտով գտավ և նորից տարավ իր հետ դպրոց։ Ես էլ փախա նրա պայուսակից։ Մինչև հիմա ես նստած եմ Ռուսերենի կաբինետի պատուհանագոգին։ Դու ինձ կարող ես գտնել այնտեղ։

Մի զվարճալի բան էլ պատմեմ։ Ինձ Անժելը, որ տարել էր տուն, ինձ հետ նկարում էր։ Ես էլ կատակով չէի գրում, որ մի լավ ներվայնանա։ Գիտե՞ք ինչ արեց։ Ոչ ներվայնացավ ոչ էլ, գնաց ուրիշ գրիչ վերցրեց։ Չեմ հասկանում, ախր ուրիշների հետ դա աշխատում էր և նրանք ինձ գցում էին պատուհանից դուրս։ Այս աշխարհում ամեն ինչ թարս է գնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *