2.12․26
Ես ու Մանյան իմացանք, որ մեր քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը ՝ Ագնեսան, ամուսնանում է։ Մեզ կանչել էին, որպեսզի տեսնենք Ագնեսայի հարսանեկան շորը։ Բոլոր աղջիկներն էլ երազում էին այդպիսի շոր ունենային։
Ճանապարհին, մենք տեսան Մարինկային, ասացինք, թե որտեղ ենք գնում և նա մեզ համոզեց, որպեսզի նա էլ գա մեր հետ շորը նայելու։ Երբ հասանք տեղ, Ագնեսան մեզ շատ ջերմ ընդունեց և քաղցրավենիք տվեց։ Սակայն Մարինկան չդիմացավ և պատմեց Ռիտայի (իր ընկերուհու) գաղտնիքը, նա պատմել էր Մարինկային, որտեղից են առաջանում երեխաները։ Երբ Տան իմացավ այս ամենի մասին, ապա Ռիտայի մայրիկը մի լավ ծեծ կերավ։ Ինչ լավ է, որ սա ճշմարտություն չէր։ Եվ մենք հանգիստ քնեցինք այս գիշեր։
2․5.26
Ամեն ինչ սկսվեց, երբ Մանյայն փչացրեց Միշա քեռիի նոր ածելին։ Միշա քեռին վաղուց էր փող հավաքում, որպեսզի այդ թանկարժեք <<Բրաունի>> ածելին գնի։ Միշա քեռիի ասելով, նա էլ տանը ման չի գա զուգարանի թղթի փոքրիկ մասերը դեմքին կպցրած։ Սակայն Տայի կարծիքով դա Միշա քեռու <<ոսկե ձեռքերից>> էր։ Մեր ընկերուհու ՝ Մարինային նվիրել էին մի ամսագիր ՝ լեհական ամսագիր։ Այնտեղ այնքան գեղեցիկ շիկահեր աղջիկներ կային․․․
Ես և Մանյան ուզեցանք նմանվել նրանց։ Շա՜տ էինք ուզում։
Հետո մենք հաճախեցինք Վալյա մորաքրոջ մոտ։ Փոքրիկ Պետրոսիկին տեսնելու։ Մարիամ մորաքույրը թթու էր դրել։ Մանյան այնքան թթու կերավ, որ կարմրեց և վատացավ, հետո Տան նրան դիտողություն արեց։ Շատ զզվելի դեղ էր։
Հետո ես նկատեցի, որ Մանյան բաղնիքում լացում է։ Նա տեսել էր իր ձեռքերի վրայի փոքրիկ մազերը և նեղվել էր։ Որոշեցինք, որ պետք է սափրենք։ Վերցրեցինք Միշա քեռիի ածելին և հեշտ ու հանգիստ սափրեցինք մեր ձեռքերը։ Հետո փորձեցինք սափրել Մանյայի խաղալիք նապաստակին, բայց դրա պատճառով ածելին փչացվ։ Դե իհարկե մենք երկուսս էլ մի լավ նկատողություն ստացանք։
Լրացում ` տոների ժամանակ կարդացել եմ երկու գլուխ:
Թե ինչպես է հայրիկը մառանից հանում գինին և մսյո (միսյե) Կարապետի մասին:
2.1.26
Վաղ աշնանը մեր քաղաքում շատ խառն էր։ Բոլորը ուտելիք էին գնում ձմռան համար և բոլոր տներում գործ էին անում։
Մենք էլ էինք խառը։ Մանյունյան ամբողջ օրը լոլիկ էր մաքրում, իսկ ինձ և քույրիկիս մայրիկը ուղարկում էր խանութ։ Հարիկիս մտերիմ ընկերը և համակուրսեցին ՝ Իգոր քեռին նամակներ էր ուղարկում հայրիկիս, և շատ տխրադալուկ։ Այնտեղ նա պատմում էր, թե ինչ վատ է գնում իր կյանքը։ Կինը նրանից հեռացել է, չի թողում աղջկա հետ տեսնվի, ոչ մի կենդանի չի կարող պահել, մեքենան վթարի է ենթարկել։ Հայրիկս նրան կանչեց մեզ մոտ։ Մայրս ուրախ-ուրախ թելադրում էր հայրիկին թե ինչ պետք է Իգոր քեռին բերի։ Նույնիսկ Տային զանգեց և հարցրեց, թե ինչ է Ռուսաստանից պետք։ Սակայն հայրս պատասխանեց, որ ոչինչ պետք չէ։ Մայրիկիս կարծիքով նա պետք էր ամեն ինչ հասցներ մինչև Իգորի գալը։ Տանը իսկական դժոխք էր։ Մայրիկը մեզանից տարաներ էր ուզում, սակայն շատ դժվար էր հիշելը թե որն է պետք։ Մինչև հասնում ես նկուղ, մտքիցդ թռնում է։ Եվ ամեն անգամ ետ էինք գնում նկուղ և վերցնում ճիշտ տարաները։
Մանյայի մոտ էլ էր դժոխք, ամբողջ օրը լոլիկ էր մաքրում, մատները արդեն ցավում էին։
Երբ Տան նրան ընդմիջում տվեց, մենք գնացինք խաղալու։ Բոլոր նորմալ երեխաները այս ժամերին դուրս են գալիս խաղալու, իսկ մեզ հետո մայրիկս ուղարկեց խանութ։ Այնտեղ մենք տեսանք մեր ընկերուհի Մարինային։ Նրա ձեռքում ինչ-որ կոնֆետ էր փայտիկի վրա։ Պարզվեց դա Չեխական Կոնֆետ է։ Մեզ թողեց որ լզենք այդ կոնֆետը։ Մեզ շատ դուր եկավ այն։ Մենք նրան խոստացանք, որ կոնֆետներ ենք բերելու նրան ՝ Ռուսաստանից, եթե նա մեզ տա իր կոնֆետը։ Նա համաձայնվեց։
Իսկ Իգոր քեռուն հայրս բուժեց և նա հետ գնաց Ռուսաստան, կնոջ հետ բարիշեց, նոր ավտո գնեց և կատու ունեցավ։
12.12.25
Շատ մութ էր ու ցուրտ։ Ես քայլում էի անտառի արահետներից մեկով։ Կողքից ասես ինչ-որ մեկը շշնջար․ <<հանկարծ չշրջվես, հանկարծ չշրջվես․․>>։
– ՆԱՐԻՆԵ,- ճիչը հանկարծակի մոտիկից լսվեց։
Ես աչքերս բարձացրի ու սարսափով հետ ցատկեցի․ հենց իմ առաջ կաղամբի գլուխ էր։ Ահավոր վախեցա։
– Միայն թե ինձ մի կերե՛ք,- հազիվ ասացի ես։
– Նարկա, լրի՞վ ես խելքդ թռցրել,- Մանյայի ձայնով բարկացավ անտառի ոգին։- Քիչ չի մի գլուխ տրտնջում ու քացով խփում ես, հետն էլ խնդրում ես, որ քեզ չուտե՞մ։
Ես իսկույն արթնացա։ Այս ամենը երազ էր։
– Մանյա, դո՞ւ ես,- թեթևացած շշնջաի,- չես պատկերացնի ինչ ահավոր երազ տեսա։
– Սսկվելո՞ւ եք, թե՞ չէ,- փնփնթաց Կարինեն։
Մենք լռեցինք։ Գիշերվա երեքն էր, իսկ մենք զրույց ենք ունենում։ Կարինեն քնելու ժամանակ ահավոր խռմփացնում է, ահավոր։ Պետք է հասցնես քուն մտնես մինչ Կարինեն կսկսի խռմփացնել։ Կարինեն քնեց, և իր պատճառով մենք չենք կարողանում քնենք։ Մանյայի հետ սկսեցինք երազանք խաղալ։ Երազանք խաղալը մեր նախընտրած զբաղմունքն էր։ Խաղի էությունն այն էր, որ մենք հերթականությամբ թվարկում էինք բաներ, որ երազում էինք, բայց որոնք տարբեր պատճառներով անհասանելի էին։ Ազնվամորու ամով ծամոն, <<Երեք ընկույզ Մոխրոտի համար>> ֆիլմի Մոխրոտի շորը, յոթներանգ ծաղիկ, տիկնիկ։
Մենք նորից սսկվեցինք, փակ աչքերով պառկել էինք։ Կարինեն առաջարկեց գնանք մայրիկի բերաց տապակած հավը ուտենք։ Կեսից հայրիկը մտավ խոհանոց և միացավ մեզ։ Շատ լավ <<ընթրիք>> ունեցանք։
11.28.25
Մանյայի հարևաններից մեկը ՝ Վալյա մորաքույրը, ուներ դստեր, որոնց պահում էր շատ խիստ, նույնիսկ դուրս չէր թողնում։ Ով ուզում էր աղջիկներից մեկին իր տուն հարս տանել, միանգամից մի վատ բան էր գտնում այդ մարդու մեջ։ Բանն այն էր, որ Վալյա մորաքույրը և Տան ամեն օր կռվում էին։ Վալյա մորաքույրը Տային ասում էր, որ որդուդ հանգիստ չես թողնում, մի մետրից հեռու չես թողնի գնա, իսկ Տան պատասխանում էր․
– Հըլը աղջիկներիդ նայի ինչ վիճակն ես գցել,- ասում էր նա,- ինչ քո ամուսինը թռել է քեզնից, դառդդ գցել ես էս խեղճ էրեխեքի վրա։
Եվ այսպես ամեն օր․․
Սակայն ամեն պատերազմ իր վերջը ուներ, խաղաղությունը։ Եվ այդ վերջը իմ մորական կողմի տատիկս էր։ Տատիկս հայրիկիս հետ մի փոքր տարօրինակ հարաբերություն ունի։ Մի անգամ, երբ նա եկել էր մեր տուն, հայրիկս գիշերվա կեսին գնացել էր ջուր խմի։ Քնած-քնած վերադարձել տուն և մայրիկի գիրկը մտել։ Պարզվեց, որ նա մայրիկս չէր, այլ․․ Տատիկս։
Այդ պատմությունից հետո նրանց համար ամեն տատիկիս հյուր գալը հիշեցնում էր այդ գիշերը։
Անցնենք Տայի և Վալյայի կռվին։ Երբ տատիկիս հետ գնում էինք Մանյայի մոտ տորթով և քաղցրավենիքներով, տատիկս տեսավ, որ Տան և Վալյա մորաքույրը կռվում են։ Դիտողություն արեց երկուսին։
– Բացատրի՛ր, Նաստյա ժան,- ոնց ես հաշտվում այս բռի, աննորմալ կնոջ հետ,- ասում էր Վալյա մորաքույրը։
Տան չդիմացավ և բացականչեց։
– Նիկոլայի բոզ,- ասաց նա։
Բոլորը շշմած նայում էին, իսկ Վալյա մորաքույրը, երբ ուշքի եկավ, նրա մոտ վազեց իր դստերից մեկը։ Ինչ-որ բան շշնջաց։ Վալյա մորաքույրը զարմացավ և լացելով գնաց իրենց բակ։ Մեծերը վազեցին նրանց հետևից, իսկ Տան հրամայեց մեզ տուն գնալ։
Մենք ինչ ասես մտածում էինք, Տան գնում է Վալյա մորաքրոջը սպանի՞։ Արդեն ամբողջ քաղաքով լուրը տարածված էր։ Երբ մենք հետ գնացինք, տեսանք, որ տատիկս թևերը քշտած նստած է։ Պարզվեց, դստերից մեկը ՝ Մարիամը, ծննդաբերում էր։ Բալիկը շատ նման էր Վալյա մորաքրոջը ամուսնուն, Պետրոսին, դրա համար էլ անունը դրեցին Պետրոս։
11.21.25
Մենք Կարինկային գեղարվեստական դպրոցից վերցրեցինք դասից հետո և խնդրեցինք, որ նա հերթի մեջ տեղ ազատի մեր համար, նա արդեն գերազանցում էր այդ կարողությունը։
Երբ վերջապես տեղ գտանք, մի տատիկ իր այծի հետ եկավ, իսկ ամբոխի մեջ ոչ ոք չէր ուզում սեանս մտնել այծի հետ։ Տատիկի հետ կռիվ էին անում գրեթե բոլորը և բողոքում, իսկ տատիկը պատասխանում իրենց բողոքներին ՝ անիծելով։ Մինչ կռիվ էին անում, մենք ավելի առաջ անցանք հերթի մեջ։ Եկավ տոմս վաճառողուհին, իսկ ամբոխը ավելի ու ավելի խառնվեց։ Բայց շնորհիվ Կարինկայի, մենք գնացինք հասանք սեանսը և սկսեցինք վայելել ֆիլմը։ Դրանից հետո մենք դուրս եկանք դահլիճից, չիմանալով, որ տանը Տան մեզ պատերով էր տալու, որովհետև ինչ-որ ֆիլմի պատճառով երաժշտական դպրոցի դասը բաց ենք թողել։
11.16.25
Դասի էինք։ Մանյան ինչպես միշտ ուշանում էր։ Հապճեպ մտնելով դասարան, Սերգո Միխայլովիչը հարցրեց, թե ինչն էր նրա ուշացման պատճառը այս անգամ։ Երբ Մանյան ասաց, որ Զիտա և Գիտան են ցույց տալու ամբողջ դասը փուստ գնաց։ Բոլորը գոռում, ուրախանում և դասին ուշադրություն չէին դարձնում։
– Օհ ոչ,- ասում էր Սերգո Միխայլովիչը։
Բայց այդքան հեշտ չէ տոմս գնել և վայելել ֆիլմը։ Մինչև այդ պետք է անցնես կիլոմետրանոց հերթ, որովհետև տոմս վաճառողուհին միայն 30 րոպե առաջ գալիս տոմսերը վաճառելու։ Նաև հերթը գրավում էին տատիները, ընդամենը որ բամբասեն հերթում կանգնածների մասին։ Բանն այն էր, որ տոմսը անկապ թերթիկ էր, վրան տեղ-շարք չկար, դու ինքդ պետք է ազատ տեղ գտնես և գրավես այն, որովհետև միշտ տոմսերը ավելի շատ են քան նստարանները և մի քանիսն էլ իրար սպանում էին տեղի համար։ Վերջը կեսը կանգնած էր մնում կամ նստում էր աստիճանների վրա։
Կարծում եմ, լավ բացատրեցի այն զոհաբերությունները, որը պետք է անել, որպեսզի վայելել ֆիլմը։
11.14.25
Խոսալով այդ աղջկա հետ իմացանք, որ նրանց հեռուստացույց չեն նայում, կոնֆետ չեն ուտում և այն ինչ-որ մենք անում ենք, նրանց համար մեղք է։
Մենք շարունակեցինք ճանապարհը։ Հենց հասանք տեղ, Մանյային շատ դուր եկավ բժիշկը, բայց ինձ ընդհանրապես դուր չէր գալիս նա։ Մանյան վայրկյանական վեր թռավ տեղից և բացեց կոկորդը, որ բժիշկը ստուգի։ Ոչ, ես երբեք թույլ չեմ տա նրան դիպչել ինձ։ Ինձ քարշ էին տալիս բասկաթոռին, որպեսզի բժիշկը կոկորդս նայի, բայց ես ամբողջ ուժով բռնված էր բժիշկի շալվարից։
Ամեն ինչ անում էի, որ դուրս պրծնեի այդտեղից։ Շալվարը ճղեցի, քաշեցի հանեցի վրայից։ Հայրիկիս խայտառակ էի արել նրա ընկերոջ դիմաց։
11․11-12․25
– Աղջիկներ, գոնե մի քիչ ընդունա՞կ եք լռելու։
– Չէ, հայրիկ,- զեկուցեցի ես,- տեղնուտեղը սրտներս կխառնի։
Մանյան առաջարկեց շրթհարմոնով նվագենք։ Հայրս միանգամից ասաց, որ պետք չէ։
– Երգում են, թող երգեն,- արթնացավ Միշա քեռին և ծիծաղաց,- արդեն մոռացել էի, որ սենց սանրվածք ունես։
Կրասնոսելսկի շրջանը վաղուց բնակված էր Մոլոկաններով, որոնց էստեղ էր աքսորել դեռևս Եկատերինա Երկրորդը։
– Մի տեղ կանգնիր ծխենք,- խնդրեց Միշա քեռին։
– Ավտոկայան կմտնենք,- առաջարկեց հայրիկը,- ծխելուց բացի սուրճ էլ կխմենք։
Մենք մնացինք մեքենայի մեջ մենակ։ Ուսումնասիրելով մոլոկաններին, մենք գտանք մի Ալյոնուշկա։ Ամեն ինչը այնտեղ սքանչելի էր։ Տնակների շարքը, զգեստները․․․
Մանյան գոռաց․
– Ալյո՜-նու՜-շկա՜։
– Չյե՛,- ասաց աղջիկը,- ես Ալյոնուշկան չեմ, ես Վարյան եմ։
Մենք նրա անունը խառնեցինք և ասացինք Վանկա, դրա պատճառով նա մեզանից նեղացավ։
11․09․25
Դուրս գալուց առաջ հայրիկիս մայրիկս մի լավ <<մազակտրում>> արեց։ Հայրիկս ամեն անգամ հայելու մեջ նայելուց բարկացած նվնվում էր։
– Ծայրահեղ դեպքում կքաչալացնենք,- ասում էր մայրիկս։
Հայրիկիս ամբողջ օրը ծաղրում էինք մենք և Միշա քեռին։
Ես նմանացնում էի նրան Եմելյան Պուգաչովին։ Չնայած, չէ, Պուգաչովի հետևի մազերը ավելի երկար են․․․
– Յուրիկ-Յուրիկ,- արցունքոտվեց Միշա քեռին։
– Եվս մի խոսք և կգնամ առանց քեզ,-բարկացավ հայրս ընկերոջ վրա։
Ամբողջ 70 կմ-ը ես ու Մանյան երգում էինք մեր երգչախմբի ամբողջ երգացանկը։
11․02․25
Իմ ականջը օրերով ցավում էր։ Մայրս հայրիկիս համոզեց, որ ինձ տանի Երևան, լավագույն ականջաբույժի մոտ։
Միշա քեռին էլ ուզեցավ գա, բան պետք էր տաներ Երևան, իսկ նրա ավտոյի վրա նեղացել էր։ Տան համոզեց, որ Մանյային էլ տանենք մեր հետ։
10․24․25
Մեր գեղեցկության մասին մտածելու տարիքն էր։ Երկուսս էլ տասնմեկ տարեկան էինք։ Ես մի անգամ մայրիկին մոտեցել և գանգատվել եմ քթիս մասին։
– Դա հռոմեական քիթ է,- ասաց նա,- այդ քթից ունեին աստվածներն ու աստվածուհիները։
Մանյան նեղվեց, նա էլ էր ուզում աստվածուհու քիթ ունենալ։
Հիմա մենք մանկական սենյակում լուռ նստած ենք։ Մանյան ձև հորինեց, որ հռոմեական քիթ ունենա։ Ես դուռը պետք էի ամբողջ ուժով փակեի Մանյայի քթին, իսկ Կարինկան բռնում էր Մանյայի գլուխը, որ հավասար մնա։ Կապույտ ուռած քթով ետ եկավ Մանյան մայրիկի դեղատուփից։ Պատմեցինք մայրիկին, որ Մանյան կոտրել է լույսամփոփը։ Նա էլ էր վախեցած։ Մայրս ասաց, որ եթե Տան Մանյային այս քթով տենա, մի փոքր խիղճ կհայտնվի իր մոտ։
Երբ մայրիկը գնաց, Մանյայի մոտ նորից միտք առաջացավ։ Կարինկան ասում էր, որ 38-ի Մարինան պատմում էր, թե աչքերով նայես քթիդ ու գլխիդ մի ուժեղ բանով տան, ընդմիշտ շլդիկ կմնաս։ Մանյունյան Կարինկային ասաց, որ ինքը խփի գլխին։ Իսկ ես ուզում էի այդ դաժան տեսարանի հեռու փախչել։ Կարինկան ուժեղ տվեց Մանյայի գլխին։ Մանյան չշլդիկացավ, ասաց, որ ավելի ուժեղ պիտի խփի։
Ես գնում էի մայրիկին արդեն ասեի, թե ինչեր են անում, երբ նա մեր գոռոցներից եկավ։ Նորից պատմեցինք ինչ էինք ուզում անեինք։ Մայրս էլ չթողեց շարունակեմ և մեզ մի լավ ծեծ ու ջարդ արեց։ Հետո մի դասախոսություն կարդաց մեր գլխին խեղության ու շլության մասին։
Ես և մայրիկը ուղեկցեցինք Մանյային տուն։ Մայրիկս ասաց, որ կզբաղվի Մանյայի պաշտպանության գործով։ Ես ու Մանյան սպասում էինք բակում։ Մայրս դուրս եկավ գզգզված մազերով, աչքի տակ կապտուկ ունենալով։ Ասաց, որ հիմա հաստատ Մանյային բան չի լինի։
10․23․25
Ամեն շաբաթ օրը Տան հայտարարում էր քիմ-մաքրում իր տանը։ Սակայն նրա մաքրելը ընդհանրապես նման չէր սովորական տնային տնսեսուհիների մաքրմանը։ Նա երբեք չէր թողնում փոշու փոքրիկ հատիկ։ Տեղաշարժելով կահույքը, մաքրելով պատուհանները (փառք աստծո միայն ներսից, տանը հարյուր հատ պատուհան կար)։
Մանյունյային պրտելով մինչև չճռճռոցը չկա, Միշա քեռին լավ էր պրծել, ինքնուրույն էր լողանում։ Այդ ժամանակ ճանճերը շատ էին։
Տան ճանճերին ատում է մի այլ ձևի։ Նա մի եքա զինանոց ուներ ճանճասպաններով լի։ Ես զանգեցի Մանյային, որպեսզի փրկեմ նրան Տայի վտանգավոր մաքրումին։ Նա համոզեց ինձ, որ ես ինքս գամ, ինչ-որ բան է եղել։
Մանյան կոտրել է Տայի Լենինգրադից բերած որմնալամպի լուսամփոփը։ Ուշադրություն դարձրեք, ՉԵԽԱԿԱՆը։ Շունչս կտրվեց։ Պատմությունը, թե ինչպես է Տան մի ամբողջ օր Լենինգրադում հերթի կանգնել ջահի ու որմնալամպիհամար անգիր գիտեինք։ Տայի հերոսությունն այն չէր, որ անհավանական հրմշտոցի ժամանակ ձեռք է բերել սքանչելի գեղեցկության աշտանակները։ Այլ այն, որ երբ նա տուփերով վերադարձել է հյուրանոց ու լուսամփոփներից մեկի վրա ճաք հայտնաբերել, թարմ հետքերով հետ է գնացել խանութ, գրոհով գրավել վաճառասեղանն ու գործակատարուհուն ստիպել, որ ճաքած լուսամփոփը փոխի չվնասվածով։ Ինձ թվում է <<Լույս>> խանութի աշխատողները երբեք չեն մոռանա Տային։
Մանյայի տեսքը խղճալի էր։ Գնում էինք մեր տուն, երբ ճանապարհին տեսանք Կարինկային հերթական ճղված շորերով, դեմքին ածուխ քսած։ Նրանից փախնում էին բակի տղաները և մի շների ոհմակ։ Կարինկային փորձեցինք թաքցնել մայրիկից մեր հետևում, բայց նա այնպես հայացքով նայեց, որ ես ու Մանյան ետ քաշվեցինք։
10․22․25
Երեք օր անց, մեր ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են տուն։ Ահավոր տրամադրություն ունեին։ Միշա քեռին մի բան ասեց, որը բարկացրեց հայրիկին։
Հայրիկս բարկացել էլ, որովհետև Միշա քեռիի ասածը հիշացրեց նրան իր տղա ունենալու երազանքի մասին։
Բանն այն էր, որ հայրիկիս մոտ միշտ աղջիկ էր ծնվում։ Նա նախօրոք պլան էր հորինել իր երեխաների համար։
Երբ ես ծնվեցի նա ասաց, որ առաջին պլանը արդեն կատարված է, հաջորդը հաստատ տղա է լինելու։ Անունս դրեցին Նարինե։ Ծնվեց երկրորդ աղջիկը, հայրս չհուսահատվեց։ Ծնվեց երրորդ աղջիկը և նա արդեն անհանգիստ էր և տխուր։ Ահա երբ ծնվեց չորրորդ աղջիկը, նա արդեն շատ վատ էր։ Հաց չէր ուտում, ամբողջ օրը տխուր։ Բարեկամները անհանգստանում էին նրա համար։ Այդ ժամանակ հայրս Միշա քեռիի հետ արդեն մոտիկ ընկերություն էր անում։
10․21․25
Հունիսի 24-ի ուշ երեկոյան հնչաց միջազգային հեռախոսազանգ։
– Պատասխանեք, Թբիլիսին է,- հնչաց օպերատորի ձայնը։
– Ալո, ալո Նա՞դյա,- խշխշոցի ու ճռճռոցի միջից լսվեց հայրիկի ձայնը։
– Ես եմ։ Ի՞նչ է պատահել,- բացականչեց մայրս։
Հայրիկիս մեքենան փախցրել են։ Միշա քեռին գնացել էր բեռնախցիկից ծխախոտ հաներ, էդ պահին ինչ-որ բանով հարվածել են և փախցրել մեքենան։
– Միշան ո՞ղջ է։
– Իհարկե ողջ է,- բարկացավ հայրս,- ողջ առողջ է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել։
Հայրս ասաց, հազար ռուբլի է պետք ուղարկել։ Այնտեղ քրեական մաֆիա է։ Հայրս զանգել է իր զարմիկ Յուրիկին, որը Մոսկվայի քրեական հետախուզության լավագույն խուզարկուներից մեկն է եղել, մեզ հետ կապվել են մարդիկ, խնդրում են մեքենայի համար հազար ռուբլի, թե չէ էլ երբեք մեքենան չենք տեսնի։
10․20․25
Իմ հայրիկը և Միշա քեռին գնում են ֆուտբոլ նայելու Թբիլիսիում։ Ֆուբոլի 44-րդ առաջնությունը, հանդիպելու էին Թբիլիսիի <<Դինամոն>> և Երևանի <<Արարատը>>։
Եթե չեմ սխալվում, դա կյանքի ու մահի հարց էր։ Պարտվելը ՝ ավտոմատ հեռացումն է բարձրագույն լիգայից։ Նրանք պարտավոր էին մեր թիմը աջակցել։
Սկզբում Տան և մայրիկը չթողեցին նրանց, բայց հետո մի կերպ գնացին։
Գնում էին կոպեկանոցով (հայրիկի մեքենան)։
10․13․25
Տայի վերմակներ և ներքնակներ կարելու ժամանակն էր։ Երբ մենք տուն եկանք, տեսանք, որ դրսում ինչ-որ բան է դրած ՝ ձյան նման։
Ես ու Մանյան սկսեցինք վայելել ամառվա ձյունը և իրար վրա թափելով ամբողջ բակը <<ձյուն>> արեցինք։ Տան մեզ մի մեծ մեղածասծո արեց և մենք թաքնվեցինք նրանից։
Այնքան վախեցած էինք, որ ստիպված այդտեղ էինք <<դատարկվում>>։
9.26.25
Ամբողջ երեկոն Մանյան իրեն վատ էր զգում, որ վատ պահեց Օլեգի մոտ։ Թե ի՞նչ ճանճ էր կծել նրան․․․ Ես առաջարկեցի ներողություն խնդրի, բայց այնպես, որ ոչ ոք չլսի։
Մեզ կանչեցին հյուրերին դիմավորելու։
Մենք նվերներ էինք նվիրում Օլեգին, որը չէր դուր գալիս իր մայրիկին (և Օլեգին)։ Վերջում Մանյունյան հիասթափվեց Օլեգից և ազատվեց սիրուց։
9.19.25
Ամառանոցում, երբ Մանյունյան գտնում է իր սերը, նա շուտով հիասթափվում է նրանից։
Ամեն ամառ մեր ընտանիքը գնում է սար, որտեղ մի բլրի կատարին փոքրիկ ամառանոց ունեինք։ Անասելի երջանկություն էր այնտեղ հանգստանալը։
Սարերի օդը ինչպես միշտ մաքուր էր։ Մանյայի սիրելիի անունը Օլեգ էր։ Առաջին հանդիպմանը մենք քարացած նայում էինք վրան, իսկ Մանյայի մեջ ասես ինչ-որ չար հոգի մտած լիներ։
Նա շատ գեղեցիկ էր խոսում և ջերմ։
9.12.25
Տան երբ ասում է Մեղայ ասծո, դա նշանակում է, որ հեսա վատ բան է լինելու։ Գնչուների ժամանակն էր։
Գնչուներից մեկը Տային հարցրեց, ուզո՞ւմ է, որ բախտը գուշակի։ Ձեռքերը պատուհանագոգին հենելով։ Տան ասաց մեղայ ասծո։ Ես և Մանյունյան սեղանի տակից գնչույին ցածր ձայնով ասում էինք ՝ փախեք, պետք չէ։ Վերջում Տան զայրացավ և կողքի թավան գցեց գլխին։
Հինգ կար դրեցին գնչույին։
Տան կռվում էր վաճառականների հետ, որովհետև իրանց ծիրանները ոչ թե ծիրան են, այլ ծիրանաչիր։ Տան այսքան ժամանակ այնքան էր ջեմ և մուրաբա սարքում․․