Ազգագրական ստուգատես․ պատրաստում ենք դաղդղան

Հիշեցնեմ, որ հնում, երբ դեռ գիտություն չգիտեին, մարդիկ հավատում էին, որ հմայիլնեը պաշտպանում են անասուններին, տները, մարդկանց։

Դաղդղանը թալիսմանի նման բան է։ Դա մարդկանց տների, գոմերի մոտ են կախում, երբեմն կենդանիների վզներին։ Որոշ շրջաններում կանայք էլ էին դաղդղան կախում վզներից։ Ըստ ժողովուրդի դաղդղանը քշում է չարիքը և թողնում է միայն բարին։ Ինչքան մեծ է դաղդղանը, այդքան անվտանգ է տունը, գոմը, շեմքը․․․

Հիմա էլ են դաղդղան կրում Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևանում։

Ներկայումս դաղդղանը օգտագործում են, որպես զարդ, տունը գեղեցկացնլու համար և այլն։

Փափուռի պարի մասին

Փափուռի պարը իմ ամենասիրելիներից մեկն է։

Փափառա բառը կարող է ստուգաբանվել որպես ծեծ, մանրում, փշրում, խիստ պատժում, հարված ֆիզիկական և բարոյական առումով կամ աղետ, պատուհաս:

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի:

Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։

Էջմիածին և պարերի մասին

Էջմիածին պար

Պարը շատ հին է։ Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին։

Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում։ Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ։ Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին։ Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ։

Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է։ Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին։ Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը։ Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով։

Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են։ Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը։

Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում։ Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում։ Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս։ Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում։ Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս։

Ճամբարային ամփոփում

Հիշեցնեմ նաև, որ մեր ջոկատի անունը Հայրենագետ – երաժիշտներ է կամ Բանգլադեշյան երաժիշտներ ։)

Առաջին շաբաթ

1 օր

Առաջին օրը շատ ուրախ անցավ։ Մենք խաղացինք մի փոքրիկ խաղ։

Խաղի կանոնները

Բոլորը շրջան պետք է շրջան կազմեն և ասեն իրենց անունն ու զբաղմունքը։ Օրինակ ՝ Սոնա հայրենասեր։ Մյուսները շարունակում են Սոնայի ետևից և ասում իրենցը։ <<Սոնա հայրենասեր, Մարկ աշխույժ․․․>> և այդպես փորձում ենք հիշել բոլորի անունները և զբաղմունքները։

Լրացրեցինք նաև ուսումնական պլան։

2 օր

Երկրորդ օրը մասնակցեցինք ազգային փառատոնին և խաղացինք <<Հե՛յ խմբեր, հե՛յ>> խաղը։ Նաև սովորող սովորեցնող փոքրիկ նախագիծը իրականացրեցինք։ Մենք մեր կրտսեր ընկերներին սովորեցրեցինք <<Էջմիածին>> երգը, ուզում էինք պարն էլ սովորեցնեինք բայց ժամանակը չհերիքեց։ Խաղացինք <<Աքլորակռիվ>> խաղը։ Շատ զվարճալի էր (Գուցե ինչ-որ մեկի համար մի փոքր ցավոտ 🙂 ):

3 օր

Երրորդ օրը մենք Artթերապիա արեցինք։ Գեղեցիկ և հանգիստ երգերը փոորձեցինք նկարել։ Ամեն մեկը իր նկարն էր պատկերացրել, բոլորինը գեղեցիկ էր։

4 օր

Չորրորդ օրը ես չէի եկել։

5 օր

Ուրբաթ օրը կարելի է ասել, որ ընդմիջման օր էր։ Հոլ էինք պտտեցնում, իսկ տղաները գնացել էին ֆուտբոլ խաղալու։

Երկրորդ շաբաթ

1 օր

Երկուշաբթի օրը մենք ուսումնասիրեցին դաղդղանը։ Կավից պատրաստեցինք նրա գեղեցիկ կաղապարը։ Ափսոս, որ հետո դրանք պահելու են ցուցահանդեսի համար։

2 օր

Երեթշաբթի օրը մենք ունեցանք մի փոքրիկ համերգ վերնատանը։ Ծնողներն էլ էին երգում։
3 օր

Չորեքշաբթի օրը մենք գնացել էինք քոլեջ պարելու ընկեր Տիգրանի հետ

4 օր

Հինգշաբթի օրը մենք գնացել էինք Սևաբերդ։ Շավ ձների մեջով թավալ եկանք

5 օր

Ուրբաթ օրը մենք մեդիաուրբաթ ունեցանք։

Երրորդ շաբաթ

1 օր

Երկուշաբթի մենք հոլ պտտեցրինք, նոր պար սովորեցինք և խոսեցինք ընկերության մասին։

2 օր

Երեքշաբթի մենք սովորեցինք բաժակներով երգը: Ներկեցինք նաև մեր դաղդղանները հյուսիսային դպրոցում

3 օր

Չորեքշաբթի մենք գնացինք սահադաշտ։ Շատ հավես էր

4 օր

Ես հինգշաբթի չէի եկել

5 օր

Ընկեր Արևի հետ խոսացել ենք ընկերոջ մասին

Անհատական ուսումնական պլան․ ուսումնական երկրորդ շրջան

Անուն ազգանուն ՝ Անժել Դանիելյան

Ջոկատ ՝ Երկրորդ ջոկատ, Հայրենագետ երաժիշտներ

Ջոկատավարներ ՝ Սոնա Փափազյան և Աչեր Բաստաջյան

Ճամբարային օրակարգ

Հունվարի 8, երկուշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9.30-10.30 — Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում, անհատական ուսումնական պլանների կազմում
Ծանոթացում ստուգատեսներին՝ Ազգագրական, ԲնագիտատեխնիկականԴիջիթեք, Մարզական
10:55-12:40- Պարում ենք նախագիծ , սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան

12։55- 13։34 — Ճամբարային մարզական գործունեություն․ Ասյա Ծատրյան

Հունվարի 9, Երեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9.30-12։45 — Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ճամբարային գործունեություն — Աչեր Բաստաջյան
12։55-13։35- Ճամբարային երկու օրերի ամփոփում

Հունվարի 10, չորեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Ազգագրական երգերի և պարերի ուսուցում․ Սեդա Թևանյան
11։00- 12։40- Ավանդական խոհանոց․ ծանոթություն ազգային խոհանոցին, ինչո՞վ է այն տարբերվում, յուրահատկությունները, ասիլ-բասիլների պատրաստում
12։55- 13։35- Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Հունվարի 11, հինշգաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 11։00- Ճամբարային գործունեություն․ Աչեր Բաստաջյան
10:55-12:40- Պարում ենք նախագիծ , սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան

12։55- 13։35-Հետաքրքրաշարժ մայրենի, լեզվական խաղեր/նյութը՝ Գոհար Բալջյանի/

Հունվարի 12ուրբաթ

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 12։00- Ճամբարային գործունեություն․ Աչեր Բաստաջյան
12։00-12։40 Լավագույն նորը, մոռացված հինն է կամ ՝ մերն ամենալավն է, սեղանի ինտելեկտուալ խաղեր
12։55-13։35- Ճամբարային մարզական գործունեություն․ Ասյա Ծատրյան

Նախագծային աշխատանք այլ ջոկատներում՝
Երեքշաբթի
09։15-10։05- 4-րդ ջոկատ
Ուրբաթ
09։15-10։05- 1-ին ջոկատ
10։10- 10։55- 5-րդ ջոկատ

Մարզական ստուգատես
Հունվարի 18- Սևաբեր, ժամը՝ 12։00-13։00
Հունվարի 24- Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, ժամը՝ 13:00-13:45

Ազգագրական փառատոն
Ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան
Տերյան արվետսի կենտրոն
Ժող-արվեստների թանգարան