Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Սերմնացան, Աքսոլոտլ, Ծաղկատունկ։ Կուզենայի ավելացնել <<Փորձեր>> նախագիծ։ Դասարանը բաժանվում է զույգերի և ամեն մի զույգը ընտրում է բնագիտական փորձ և իրականացնում է այն արդեն դասարանում։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ամենահետաքրքիրը կենդանիների մասին տեղեկություններ գտնելը։ Ես գրել եմ Աքսոլոտլի մասին։ Դժվարը <<Հողը և կենդանի օրգանիզմը>> ուսումնական նյութն էր։ Հեշտը <<Ծաղկատունկ>> ուսումնական նյութն է։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Սովորել եմ տեսնել , թե ինչքան է հումուսը հողի մեջ։ Սովորել եմ ծաղիկը տեղափոխել ուրիշ հողի մեջ և տնկել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։

Բահ – բահը օգտագործում են փորելուց, արմատահան անելուց։

Սեկատոր – ճյուղերը կտրելու սարք

Փոցխ – տերևները հավաքելու գործիք

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

Զգույշ լինել և չթափահարել գործիքը, քանի որ այն կարող է վնասել ինչ-որ մեկին։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո։ Օրինակ ՝ կարող եմ ծաղիկները տեղափոխել ուրիշ հողի մեջ, և համոզվել, որ ծաղիկը կաճի, տեսնելով հողի որակը

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Ես մասնակցել եմ 4 ֆլեշմոբներին

Задание 5 /4-ый класс/

  1. Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок

баран, овца, ягнёнок

волк, волчица, волчонок

петух, курица, цыпленок

слон, слониха, слононок

козёл, коза, козленок

медведь, медведица, медвежонок

кот, кошка, котенок

2.Вместо выделенных слов там, где нужно, напиши слова он, она или оно.

Был жаркий летний день. Ярко светило солнце. Оно освещало всё кругом. Козлёнок вышел погулять. Он подошёл к озеру. Оно было маленькое. Козлёнок посмотрел в воду. Она была прозрачная. Козлёнок увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.

3.Подчеркни слова, которые отвечают на вопросы какой? какая? какое?

Жила-была белая ромашка. Однажды она нарисовала белое облако. Ромашка посмотрела в голубое небо и увидела там такое же белое облако. Вдруг из него пошёл весёлый дождь. Потом появилось яркое солнце. Это было очень красиво. Ромашка нарисовала рядом с облаком жёлтое солнце. Какая красивая картина

4.Вместо точек напиши Жи или Ши

Крыши, снежинки, кружились, карандаши, живут, лыжи, машина, груши, ножи, малыши, мыши, ужи, чижи, камыши, шишка, спиши, подержи, скажи .

5.Допиши словосочетания

Белый мел; белая лилия; белое пальто; белые розы; белый снег; белая роза; белое облако; белые снежинки; белый сарафан; белая машина; белое стекло; белые кроссовки .

6. Допиши, что какого цвета

Снег белый; гвоздика красная; яблоко, жёлтое; лист зеленый; ромашка белая ; платье розовое; мак фиолетовый; трава длинная; небо чистое .

Задание 4 /4-ый класс/

  1. Впиши вместо точек этот, эта, это, эти.

Вы видели этот фильм? Я читал этот журнал. Вы хорошо знаете это стихотворение. Этот мальчик говорит по-русски. Эта девочка изучает русский язык. Они купили эти книги. Мы уже выучили эти слова. Мы сделали это упражнение. Я уже написал это письмо. Я знаю это правило. У них есть эта книга. У меня есть этот учебник.

2. Прочитай текст. Напиши вместо точек нужные слова. Тебе помогут слова для справок.

 На каждом уроке русского языка школьники записывали предложения, придумывали небольшие рассказы, записали их. Вот и сегодня ученики третьего класса придумали несколько предложений, сочиняли новый рассказ о своём городе, подчеркивали его, списали с доски новые предложения.

Слова для справок: придумывали, сочиняли, записывали, выписывали, подчёркивали, списывали, придумали, составили, записали, списали.

3. Ответь на вопросы отрицательно.

— Ты занимаешься спортом? —

Нет, я не занимаюсь спортом.

— Ты всегда приходишь из школы в это время? —

Нет, я не всегда прихожу из школы в это время.

— Ты всегда на отлично выполняешь домашнее задание? —

Нет, я не всегда на отлично выполняю домашнее задание.

4.Запиши ответы на вопросы.

1) Сколько месяцев в году? В году 12 месяцев.

2) Сколько недель в месяце? В месяце 4 недели и несколько дней.

3) Сколько дней в неделе? В неделе 7 дней.

5. Вместо точек напиши нужные буквы.

Малыши играли во дворе. Дети собирали шишки. В траве шипели ужи . В кустах прятались ежи . На деревьях пели чижи . Под полом жили мыши .

Թեսթ 18

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Այսօր, բեղեր, կախված, անգամ

  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ – տաք           

բ/սոված – կուշտ             

գ/ուրախանալ – տխրել
դ/տաքանալ – սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Նրա հոգում ցուրտ էր։
    Անտարկտիդայում շատ ցուրտ է։

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ – անգլուխ
    Վերև – ակներև

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:

Գովել ինչ-որ մեկին։

  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ Սուր – պարզ
    բ/ Սառցակտոր – բարդ

գ/ Արևադարձ – բարդ
դ/ Երկիր – պարզ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    Աստված իմ, ի՜նչ շոգ էր։

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի։
    բ/Անունը կա, ամանում չկա։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                  Քամի

  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    Որովհետև նրանք վախենում էին, որ նրանց մտքերը կսառչեին օդում։

  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Այնտեղ մտքերը չէին սառչում։

  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
    Նա մնտածում էր, որ Ծով Ա.Ցուլը հաստլիկ էր։

  • Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Այո, ինձ դուր եկավ պատմվածքի ավարտը, որովհետև այն մի փոքր զվարճալի էր։

  • Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Կուզենայի ապրել Արևադարձում, քանի որ այնտեղ մտքերը չեն սառչում, բայց այնտեղ էլ շատ շոգ է։

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    Առաջին, երբեմնի, բառձրացա, մարդուց։
  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:


3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
Պտուղներ – բերք

Մաքրված – կոկիկացված

Տխուր – անտրամ

Ոռոգել – սարքել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ – ավտոսրահ

բ/դաչա- ամառանոց

գ/մայկա- շապիկ

դ/սումկա- պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Պարզ – տերև

Բարդ – դեղնասաղարթ

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Ենթակա – ականջ

Ածական – խորհրդավոր

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
Հետքերը երևում էին

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Նրան բավական էր այն ինչ հիմա ունի։ Նորփում էր հասնել լավին։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. Վայրի պտուղներ

բ.  ծառեր

գ. Տերևներ

դ. ընկույզ

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

<<Որսը>>

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փչած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փչած, երբ, փախչում, արջին։
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
    Պարում են
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս    գիշեր

բ/թաց      չոր

գ/ջահել    ծեր
դ/կենդանի  սատկած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
    Նրա մազերը ոնց որ անտառ լինեին։
    Անտառում կան ծեր և գեղեցիկ ծառեր։
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը – ինչ էին անում
    բ/վարազները – ինչ էին անում
    գ/ծառերը – ինչ էին լինում
    դ/արջերը – ինչ էին անում

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

Երկյուղել, երկարել, որսալ, հարվածել

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
    Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
    Ծառերը, վարազները

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ չէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
    Թիթեռ
                                     
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Անտառներ
    Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փչած կաղիններ ժողովում: 
    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 

Մոռաված անկյունը

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
    Նա գիտեր վարազի սուր ժանիքը
  2. Նկարագրի՛ր վարազներին:
    Վարազները մազոտ, խոզի նման մի կենդանիներ են

  3. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Ինձ դուր է եկել հենց Մթնաձորը, քանի որ նա շատ հետաքրքիր և

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական – տարօրինակ

բ/ փոքրիկ – մեծ

գ/ սիրունիկ – տգեղ

դ/ տխուր – ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Թանաք չունեցող գրիչ։

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա – վթար
բ/աֆիցեր – ոստիկան
գ/դիրեկտոր – տնօրեն
դ/զիբիլ – աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Երեխաներ, մեծեր, քաղաքներ, աստղեր

Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Ապրում էր – երրորդ դեմք

Ասել էր – երրորդ դեմք

Թափառում ես – երկրորդ դեմք

Ուզում էր – երրորդ դեմք

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը,  քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր,աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի,

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:

Արևածաղիկ
                                 

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Փոքրիկ, ինքնավստահ մարդուկ է, նարնջագույն մազերով և մեջքին փոքրիկ շարժիչով։
  1. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Կուզեի լինեի Մանչուկի փոխարեն, քանի որ նա չի հասկանում ինչպիսի ուրախություն է մանչուկ լինելը։

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Նա երազում էր շնիկ ունենար
  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Մանչուկի սիրտը շահելու համար ծնողները շնիկ գնեին։

DIGITAL WORKBOOK 4

CONTENTS

Unit 1. Vowels and consonants

Unit 2. A, An

Unit 3. Numbers

Unit 4. Plurals

Unit 5. This is / these are

Unit 6. That is /those are

Unit 7. There is/ there are

Unit 8. Personal pronouns

Unit 9. Possessives

Unit 10.The verb “to be”

Unit 11.Present continuous

Unit 12.The verb “Have got”

Unit 13. The verb “Can”

Unit 14.Present simple

Unit 15.Preposition of place

Unit 16.Preposition of time

Unit 17.Adjectives

Unit 18.Past simple

Continue reading »