Ջաննի Ռոդարի․ Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։

Տխուր ինքնաթիռներ

Ուրախ տուն

Բարկացած տանձ

Հուզված ամպ

Փշաքաղված ծիծեռնակներ

Հիացած երկինք

Ոգևորված մասեր

  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։
    Հուզված ամպ

Երեխաները գնդակով խաղում էին բակում։ Նրանք հենց որ բակ են դուրս գալիս, վայրիներ են դառնում։ Գնդակը տշելով պատահական կպան մի ամպին։ Ամպը այնքան հուզվեց, նեղացավ, որ վերջը լացեց։ Փախավ ամպը, որ երեխաները էլ իրեն չկպնեն, բայց․․․ Ահա մի ուրիշ մարդիկ, դու մի ասա, որ ամպը փախչել, ընկել էր ֆուտբոլային դաշտ, որտեղ էլ մրցում էր անցնում։ Վերջը խփեցին ամպիկին կեղտոտ գնդակով։ Ամպիկին գնդակով այն կարգի կեղտոտեցին, որ նա դարձավ սև։ Ամպիկը չդիմացավ, այնքան բարկացավ, այնքան հուզվեց, որ վերջը լացեց։ Անձրև եկավ, բոլորը զարմացած էին, որովհետև այդ օրը օրենքով չպիտի անձրև գար։ Եվ ամպիկը այդպես լացեց և գնաց մոր մոտ։ Պատմեց նա մորը, թե ինչ էր կատարվում, իսկ մայրը զայրացավ, գնաց և կարկուտ ստեղծեց։ Եթե ամպիկին տեսնեք, կբարևեք իմ կողմից, ես բակի երեխաներից եմ։

  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե — ես

ր — րոպե

կ — կարկուտ

ի — իմ

ն — նուրբ

ք — քաղցրիկ

Ես մի րոպե սպասեցի, որ կարկուտը վերջանա, որպեսզի ես տանեմ իմ նուրբ քաղցրիկին դպրոց։

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, առաջինը գիշեր կլիներ, հապա հետո էլ առավոտ։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, նա հազիվ կապրեր, որովհետև նա ծառերի տերևներն է ուտում։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, բոլոր նրա ուտելիքները ավելիքաղցր կլինեին։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, այնպիսի զգացողություն կլիներ, որ ձյուն է գալիս։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, կենգուրուները շատ լավ կպատշտպանեին մարդկանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *