Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք դասարանով գնացել ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Հիշեցնեմ, որ Մատենադարանը հին մատյանները պահոցն է, “տնակը”։ Այնտեղ մենք տեսանք ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը, որը լուցկու տուփից էլ փոքր է։ Նաև մենք տեսանք Քրիստոսի կենսագրության գիրքը, որը շատ հետաքրքիր տեսք ուներ։ Գրքի սկզբում նորածին Քրիստոսն էր նկարած, իսկ վերջում արդեն մահացած։

Մատենադարանում մենք տեսանք որդան կարմիրը, բայց քարացած։ Գիդը ամեն-ինչ մանրամասն պատմեց և հասկացրեց, թե ի՜նչ թանկարժեք են այդ մատյանները․․․

Ամենամեծ գիրքի մեջ (ի դեպ այդ գիրքը 28 կգ էր) մի փոքրի՜կ կտոր ոսկի էր, կտոր էլ չէ, մի մրջունի չափ։

Ամենափոքր գիրքը ընդհամենը 15 գրամ էր։

Առաջարկում եմ դուք էլ գնաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *