Ավետիք Իսահակյան

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.


Նա մանկութ թափառել է Ալագյազի փեշերը, Արփաչայի ափերը, հայրական ջաղացքի շուրջը և ջաղացպան ուստա Գրիգորի գեղաբույր երգ ու հեքիաթին ականջ դրել։ Նա մանկութ սիրել է թափառական աշուղներին և դյութվել ժողովրդի հյուսած անպաճույճ խաղերից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *