Իմ ընթերցած գիրքը

Այս ամառ ես կարդացել եմ բազում գրքեր։ Այդ գրքերից մեկն է <<Էմիլը և հետախույզները>>։ Այդ գիրքը շատ հետաքրքիր տղայի մասին է, որը մեկնում է Բեռլին և մոլորվում։ Բեռլին մեկնելու ընթացքում տղային թալանում են, իսկ տղան իր նոր ընկերների հետ հետևում է գողին որպեսզի հետ վերցնի իր գումարը։ Շատ հետաքրքիր պատմվածք էր։ Իմ սիրելի հերոսն է Էմիլը։ Ուրիշ հերոսներ, որոնց ես սիրում եմ իհարկե կան, բայց հիմա ես ձեզ կպատմեմ միայն Էմիլի մասին։ Նա շատ ազնիվ է, բարի և հավատարիմ։ Նա հեշտությամբ կարող է գտնել նոր ընկերներ և ծանոթներ։ Առաջարկում եմ կարդալ այդ գիրքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *