Մարտիրոս Սարյանի մասին

Սարյանը ծնվել էր 1880 թվականի փետրվարի 28-ին։ Նա ապրում էր մի մե՜ծ ընտանիքում ( Տասնվեց երեխա և ծնողներ ) Նրանք ապրում էին Սամբեկ գետի ափին։ Գիտե՞իք, որ սա Սարյանի առաջին նկարն էր:

Նրա հայրը ՝ Սարգիս Սարյանը, զբաղվում էր հողագործությամբ, իսկ մայրը ՝ Ուստիանե Չիլինգարյանը, տնային աշխատանքներով։ Գիտե՞ք, Մարտիրոս Սարյանի հայրը երկար չապրեց, Մարտիրոսը 11 տարեկան էր երբ իր հայրը մահացավ։ Ափսոս Մարտիրոսը չէր հասցրել նկարել նրա դիմանկարը, որպիսի ես ձեզ ցույց տայի, բայց նա նկարել էր նրա մոր դիմանկարը։ Ահա՛ և նա։

Մարտիրոսը ծանր կյանք էր ունեցել, բայց երկար էր ապրել։ Նա ամուսնացել էր և երկու որդի ուներ։ Երբ ավագ որդին 45 տարեկանում ավտովթարից զոհվեց, Մարտիրոսը դադարել էր նկարելը։ Մի անգամ երազում նրա մահացած որդին ասում է․

<<Պապա ջան, ինչու՞ չես նկարում։ Թող արվեստանոց բարձրացնեն մեծ հայելին, և դու ինքնադիմանկար ստեղծիր>>։ Հենց այդ երազից հետո նա մտավ իր արվեստանոց, վրձինը վճռականորեն վերցրեց ձեռքին և այդպես էլ նկարեց ինքնադիմանկարը։

Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր գիրքը, որի շնորհիվ դուք կիմանաք հետաքրքիր դրվագներ մեծ վարպետի կյանքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *